Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում՝ Մոսկվայում՝ տեղեկացրել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- ընդգծել է դեսպանը:               
 

Հուշարձանները համալրվել են

Հուշարձանները համալրվել են
13.07.2018 | 09:12

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկը համալրվել է:
Օրեր առաջ մշակույթի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ պետք է համալրվի հուշարձանների ցանկը, և անսալու են մասնագետների, հանրության առաջարկներին: «Իրատեսը» թեմայի շուրջ զրուցել էր ոլորտի մասնագետների հետ: Կարևոր նշանակության շինությունների ցուցակագրումը երկարատև պրոցես է, և մեր զրուցակիցները հորդորում էին վտանգված կառույցների նկատմամբ, որոնց հուշարձան լինելու առումով ոչ մի կասկած լինել չի կարող, ցուցաբերել հատուկ վերաբերմունք:

Կարելի է, թերևս, առայժմ հատուկ վերաբերմունք համարել այն, որ փորձագիտական հանձնաժողովի միաձայն քվեարկության արդյունքում հուշարձանի կարգավիճակ են ստացել «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը, «Ռոսիա» («Այրարատ») կինոթատրոնը, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, «Հրազդան» մարզադաշտը, Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ», «Երիտասարդական» կայարանները, «Գաֆէսճյան» ժամանակակից արվեստի կենտրոնը (Կասկադ): Մեր քաղաքի անբաժանելի մասը դարձած այս հուշարձանները բազմիցս վտանգվել են, մշտապես կարիք են ունեցել հանրային ու մասնագիտական աջակցության, երբեմն էլ, ցավոք, անկախ բարձրացրած աղմուկից, կամայականորեն փոխել դիմագիծը: Առաջին քայլն արված է: Սակայն մասնագետները նաև զգուշացնում են՝ ցուցակում ընդգրկված շենքերը նույնպես զերծ չեն մնում աղավաղումներից, հուշարձանների կարգավիճակը պետք է զուգորդվի հուշարձանը օրենքով պաշտպանելու և պահպանելու այլ միջոցներով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3329

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ